Լրահոս

03.05.2014 13:12


Էդվարդ Անտինյան. ««Կողահաստ Ջորդանո Բրունոյի նմանների արձանը կանգնեցնեք, որ դրանով ի՞նչ ասենք»

Էդվարդ Անտինյան. ««Կողահաստ Ջորդանո Բրունոյի նմանների արձանը կանգնեցնեք, որ դրանով ի՞նչ ասենք»

Երևանի ավագանու օրերս կայացրած որոշումը՝ մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, բուռն քննարկումների տեղիք տվեց, և, ասեմ, որ լավ է, երբ հնչում են իրարամերժ կարծիքներ: «Ապահով Հայաստանը» «կառուցվել է» ընդամենը մեկ առանձին վերցրած կուսակցության շրջանակներում, որտեղ մի մարդու պես բոլորը համակարծիք են մեկ մարդու կարծիքին, իսկ մենք՝ «անապահովներս», կարող ենք մեզ թույլ տալ սեփական կարծիք ունենալ:

Անաստաս Միկոյանի ողջ աշխատանքային կենսագրությունը կապված է ԽՍՀՄ-ի հետ, մի երկրի, որն այժմ գոյություն չունի: Փաստարկներ են բերվում, թե նա մեծ գործ է արել հայերի համար, դրա հետ մեկտեղ` նաև ակտիվ մասնակցություն ունեցել ստալինյան ռեպրեսիաներին, որից շատ հայեր են տուժել: Բայց հիմա վեճը հո Միկոյանի հակասական ու բովանդակալից կենսագրության շո՞ւրջ չէ:

Եթե ունենայինք Անաստաս Իվանովիչի արձանը Երևանում, ու այժմ որոշում կայացվեր այն ապամոնտաժել, գուցե ավելի հեշտ կլիներ բացատել, թե ի՞նչ է՝ բոլոր անարժանների արձանները հանել եք, մնացել է Միկոյա՞նը: Բայց հիմա խոսք է գնում 22 տարի անկախությունը «վայելելուց» հետո հետ դառնալ ու տեսնել, թե այժմ արդեն գոյություն չունեցող մի պետության կազմում գտնվելիս ի՞նչ բարձաստիճան պաշտոնյա հայեր ենք ունեցել, որոնք թե՛ լավ, թե՛ վատ գործեր են արել հայերի ու Հայաստանի հետ կապված, որպեսզի արձանները Երևանում կանգնեցնենք:
Բայց այս դեպքում գուցե գտնվեն ավելի վառ երևակայություն ունեցողներ, ովքեր կառաջարկեն ավելի առաջ գնալ ու արձանի տեսքով հարգել Հռոմի, Բյուզանդիայի, Օսմանյան Թուրքիայի, Պարսկաստանի, ցարական Ռուսաստանի տիրապետությունների ժամանակ բարձր պաշտոններ զբազեցրած անվանի հայերին: Թերևս միայն մի հիմնավորումով պետք է մերժենք դա` մեր իշխանավորները մտքով ուզում են ԽՍՀՄ-ը վերականգնել ու աստիճանաբար դրան տրամադրում են հասարակությանը, իսկ բյուզանդական կայսրությունը՝ ոչ:
Անաստաս Միկոյանի աշխատանքային կարիերան կապված չի եղել Հայաստանի հետ. նա ապրել և մահացել է որպես ԽՍՀՄ պետական գործիչ: Միայն նրա ծնունդն է կապված մեր երկրի հետ: Ականատենսերը հիշում են, որ երբ նա գալիս էր իր ծննդավայր՝ Սանահին, ինչպիսի ջերմությամբ էին նրան ընդունում: Այդ առիթով ավագ սերնդի ներկայացուցիչները մի արտահայտոթյուն են մինչև հիմա գործածում: Երբ մի տեղ մեկին շատ ջերմ են ընդունում, և ուզում են պատկերավոր ներկայացնել այդ ընդունելության մթնոլորտը, ասում են՝ ընդունեցին այնպես, ոնց որ Միկոյանը գնար Սանահին:
Հիմա մենք պատրաստվում ենք աստիճանաբար ԽՍՀՄ-ի, իսկ որոշ ժամանակ հետո էլ՝ Ռուսաստանի՞ արժեքները ընդունել այնպես, ինչպես Միկոյանին Սանահինում:
Ինչպե՞ս հասկանալ. մարդը մահացել է 1978-ին, երբ դեռ 14 տարի ԽՍՀՄ-ը գոյություն է ունեցել, բա՞րդ էր խորհրդային տարիներին նրա արձանը կանգնեցնել Երևանում, ինչո՞ւ ենք դա հիմա անում:
Բայց Միկոյանի հագեցած կենսագրության մեջ կա մի առանձնահատկություն, որը չէր կարող վրիպել մեր իշխանավորների ուշադրությունից: Անաստաս Իվանովիչը, Վլադիրմիր Լենինից սկսած մինչև Լեոնիդ Բրեժնև, շուրջ հիսուն տարի, կարողացել է բոլոր ղեկավարների հետ լեզու գտնել, այնպիսի հարաբերություններ հաստատել, որ կա՛մ առաջ գնալ, կա՛մ գոնե չտուժել: Նրա այդ կոնֆորմիստական կերպարը բնութագրելու համար էլ ծնվեց հայտնի արտահայտությունը` «От Ильича до Ильича без инфаркта и паралича»:
Այո՛, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի ինքը հավերժ իշխի, իսկ իր ղեկավարած կուսակցությունն էլ՝ գոնե մի տասնամյակ, ուստի նրան օդ ու ջրի պես պետք է ՀՀԿ-ականներին պատկերավոր բացատրել, թե ինչպիսին պետք է լինի «իսկական» կուսակցականը, որպեսզի ունենա «փայլուն» կարիերա և քաղաքական երկարակեցություն:
Այնպես որ, բերեք հանգիստ թողնենք Միկոյանին. նա մեր ներպետական կռվի հետ բացարձակապես կապ չունի: Ավելի լավ է` ուժներս մեկտեղենք՝ ազատվելու համար այս իշխանություններից, այլապես սրանց մտքի ֆանտազիան մեզ շատ հեռու կտանի:

https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը