Լրահոս

25.08.2009 20:00


Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման պայմանը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման պայմանը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան  Խուլուսի Կըլըջը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն խոսքը, թե Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու կգնա միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բաց լինի, կամ եթե այդ հարցում լինի առաջընթաց, ասել է. «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է այցելել Թուրքիա ինքնաթիռով»։

-Այս խաղին մնացել է մոտ 50 օր։ Եթե Հայաստանի հարգարժան նախագահը կցանկանա նայել խաղը, խնդրեմ, նա կարող է հետևել խաղին,-հավելել է դեսպանը։

Խուլուսի Կըլդըժը նաև մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության փաստը։
- Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում  ձգձգումների դեպքում կձգձգվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Այժմ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառով ընդմիջում է տրվել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին։ Բայց հարաբերությունների ներկայիս շրջանում կարող է շարժ լինել, և դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ,-նշել է դեսպանը։

Ըստ «Day.Az»-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը