Հայաստանի նախկին հյուպատոսը ԱՄՆ–ում կանգնել է դատարանի առաջ
Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը Կալիֆորնիա նահանգում կանգնել է դատարանի առաջ։
Նա մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ, որոնք պետք է օգնեին ապօրինի միգրանտներին ԱՄՆ-ից չարտաքսվել։ Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մեղադրյալն իր մեղքը չի ընդունում։
Նախնական լսումները եղել են օգոստոսի 24-ին Կալիֆորնիա նահանգի Սանտա-Անի դաշնային դատարանում։ Իրենց մեղքը չեն ընդունել ևս չորս կասկածյալներ, ովքեր համարվում են Ղալումյանի համագործակիցները։
Նորայր Ղալումյանը Լոս-Անջելոսում 1999-2003թթ. եղել է Հայաստանի հյուպատոս։ Նա ձերբակալվել է 2009թ. հուլիսին։
Հետաքննության տվյալներով Ղալումյանը և իր հանցակիցները հայերին տրամադրել են կեղծ նամակներ, որոնցում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կարգավորել նրանց ելքային փաստաթղթերը։
Կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար վարձատրվում են 35 հազ դոլարով։ Ղալումյանի ձերբակալումից հետո հաղորդվել է, որ նախկին հյուօատոսն ու իր հանցակիցները վաճառել են մի քանի տասնյակ այդպիսի նամակներ։
Ղալումյանը և չորս կասկածյալներն ազատ են արձակվել գրավի դիմաց։ Հաջորդ դատական լսումը նշանակված է 2009թ. հոկտեմբերի 6-ին։