Կարծիք

03.05.2014 10:22


«Մարտի 1-ն այս անձի համար դառել է բիզնեսի նման մի բան»

«Մարտի 1-ն այս անձի համար դառել է բիզնեսի նման մի բան»

Նոր կարդացի մի հարցազրույց, որտեղ «Ազատություն» ռադիոկայանի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը խոսում էր մարտի 1-ի դեպքերի մասին: Ուշագրավն այն է, որ նախկին «ընդդիմադիրը» այդ ողբերգության համար մեղադրեց ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, Քոչարյանին, բայց փաստացի շրջանցեց Սերժ Սարգսյանին, ով մարտի 1-ի դեպքերից հետո դարձավ նախագահ: Դիցուք, Ենոքյանը ճիշտ է, և իր կողմից նշված բոլոր անձինք և քաղաքական միավորներն իրենց մեղքի բաժինը ունեն մարտի 1-ի ողբերգության մեջ, ու եթե Ենոքյանը սկզբունքային մարդ է, ապա նա պետք է նշվածների հետ չհամագործակցի ոչ մի դեպքում, այդ թվում` Սերժ Սարգսյանի հետ: Սակայն փաստն այն է, որ Ենոքյանն այսօր ՀՀ Կառավարության անդամ է: Ստացվում է, որ մարտի 1-ն այս անձի համար դառել է բիզնեսի նման մի բան. այս պահին նրան ձեռնտու է մեղադրել բոլորին, բացի Սերժ Սարգսյանից, բայց վաղը եթե իշխանություն փոխվի, նա արդեն այլ մարդկանց կմեղադրի: Ահա այսպես մեր աչքերի առաջ մարդը մեր ազգի ողբերգությունը դարձնում է բիզնես և փող է աշխատում դրանով:

Հակոբ Տեր-Հակոբյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը