Քաղաքական

02.05.2014 15:18


«Freedom House». Հայաստանում մամուլն անազատ է

«Freedom House». Հայաստանում մամուլն անազատ է

Մայիսի 1-ին Վաշինգտոնում «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունը 2014 թ.-ին» զեկույցը: Համաձայն դրա` աշխարհում մամուլն ազատ է 63 պետությունում (32 %), մասամբ ազատ է 68 երկրում (35 տոկոս), իսկ 66-ում (33 %) մամուլն անազատ է:

Ըստ զեկույցի` Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, 2014թ.-ին էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում: Համեմատած անցյալ տարվա հետ` Հայաստանում մեկ միավորով հետընթաց է արձանագրվել (62): Նշենք, որ սկսած 60 միավորից` երկիրը համարվում է մասամբ ազատ մամուլ ունեցող:

Մամուլի ազատության առումով վատագույն արդյունք ունեցող երկրների շարքում են Չինաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:

Ադրբեջանը անազատ մամուլ ունեցողների շարքում է 84 միավորով: Նույն ցանկում են Ռուսաստանը (81միավոր), Թուրքիան (62 միավոր), Ուկրաինան (63 միավոր):

Վրաստանը` 47 միավորով, ազատ մամուլ ունեցողների շարքում է։

Այս խորագրի վերջին նյութերը