Կարծիք

02.05.2014 12:22


Ո՞ւմ միջոցով է Սերժ Սարգսյանը փորձում «գցել» իր վրայից մարտի 1-ի պատասխանատվությունը

Ո՞ւմ միջոցով է Սերժ Սարգսյանը փորձում «գցել» իր վրայից մարտի 1-ի պատասխանատվությունը

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով 10 զոհի գնով ՀՀ նախագահի աթոռը զավթեց Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ի գլխավոր շահառուն հենց նա է, քանի որ հենց այդ իրադարձությունների շնորհիվ նա հնարավորություն ստացավ կազմաքանդել Հայաստանի տնտեսությունը և կառուցել «մեկ օլիգարխի համակարգ»: Սակայն դա իրականացնելու համար Սերժ Սարգսյանին հարկավոր էին ու հիմա էլ հարկավոր են զանազան գործիքներ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ լրատվական, թե՛ քաղաքացիական:
Այս գործիքներից մեկը Աղասի Ենոքյանն է, ով մի քանի տարվա ընթացքում «ո՛չ սերժանտացմանը» գոռացողից վերածվեց նույն Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակիցներից մեկի, և այսօր պատրաստ է շեֆին պաշտպանելու համար դավաճանել, «քցել», ստել և այլ ստորություններ անել: Իր վերջին հարցազրույցում նա մարտի 1-ի համար մեղադրեց թե' ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, թե' Ռոբերտ Քոչարյանին, սակայն գոնե ձևի համար մի բառ չասաց Սերժ Սարգսյանի մասին, չնայած որ հենց Սերժն է այդ ողբերգալի իրադարձությունների գլխավոր շահառուն: Հեռո'ւ մնացեք Աղասի Ենոքյանի պես մարդկանցից և մի' թողեք, որ իրենք մանիպուլյացիայի ենթարկեն ձեզ և ձեզ կարծիքը: Ենոքյանը Սերժի շարքային դհոլն է և Գեղամյանից շատ քիչ է տարբերվում:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը