Լրահոս

25.08.2009 08:20


Հարավային Օսիայի իշխանությունները գազամուղը կառուցողներից 160մլն ռուբլի են պահանջել

Ինչպես տեղեկացնւմ է "Regnum"-ը, օգոստոսի 23-ի երեկոյան ժամերից սկսել են ուշացնել գազամուղի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկան, որը թույլ կտա Հարավային Օսիայի հանրապետությանը վառելիք ստանալ Ռուսաստանից:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները խոչընդոտել են ավտոմեքենաների տեղաշարժը Հարավային Օսիայից դեպի Հյուսիսային Օսիա և հակառակը:
"Ստրոյպրոգրես" ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Իբրահիմովը հայտարարել է, որ ոստիկանները հենվում էին Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտայի հրամանի վրա:
Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ տեխնիկայի առգրավումը տեղի է ունեցել հարկերի չվճարման քրեական գործի շրջանակներում:
Հարավային Օսիայի Դատախազությունը գազամուղի կառուցմամբ զբաղվող ընկերության նկատմամբ հարկային պահանջներ է ներկայացրել հուլիսին: Շինարարներին մեղադրել են 160մլն ռուբլի հարկ չվճրելու մեջ: Հիմա դատախազությունը շինարարներից էկոլոգիական վնասի փոխհատուցում է պահանջում: Հանրապետության բնական ռեսուրսների նախարարության վարկածով խոսքը գնում է 250մլն ռուբլին գերազանցող գումարի մասին:
Ըստ "Regnum"-ի։

Այս խորագրի վերջին նյութերը