Ղրղստանում A/H1N1 գրիպով վարակման երկու դեպք է գրանցվել
Ղրղստանի գլխավոր սանիտարական բժիշկ Սաբիրժան Աբդիկարիմովը հայտարարել է, որ երկրում A/H1N1 գրիպով վարակման երկու դեպք է գրանցվել: Նրա խոսքերով, օգոստոսի 18-ին հանրապետության կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոց A/H1N1 գրիպի կասկածով երկու հիվանդ է հոսպիտալացվել:
-Նովոսիբիրսկում կատարած լաբորատորական հետազոտությունները հաստատել են ախտորոշումը,- ասել է նա:
Սաբիրժան Աբդիկարիմովը նաև նշել է, որ Բիշքեքում բնակվող 24-ամյա հիվանդը, վարակվել է գրիպով, երբ գտնվել է Դուբայում: Հիվանդ ամուսնու հետ շփումից հետո վարակվել է նաև նրա կինը:
Ղրղստանի փոխվարչապետ Ուկտոմխան Աբդուլաևը հայտնել է, որ առաջիկայում երկրի հազարավոր բնակիչներ ուղևորվելու են Սաուդյան Արաբիա՝ սրբավայրեր ուխտագնացություն կատարելու նպատակով:
-Այդ առումով, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ նրանք ճանապարհին չվարակվեն և հիվանդությունը հանապետություն չբերեն,- ասել է նա:
Ըստ "РИА Новости"-ի։