Աշխարհ

02.05.2014 09:55


Գերմանիան չի աջակցի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում

Գերմանիան չի աջակցի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում

Գերմանիան մտադիր չէ աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ԱՄՆ նախաձեռնությանը այդ հարցի վերաբերյալ գերմանացի գործարարների դիրքորոշման պատճառով: Այս մասին ասվում է «The Wall Street Journal» թերթի էլեկտրոնային տարբերակում:

Թերթի աբյուրների համաձայն` վերջին շաբաթներում Գերմանիայի խոշոր ընկերությունները, այդ թվում` «BASF» քիմիական հսկան, «Siemens»-ը, «Adidas»-ը, «Deutsche Bank»-ը, «Volkswagen»-ը, հրապարակային հայտարարություններում հասկացրել են, որ դեմ եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը»:

«Գերմանիան միակ եվրոպական պետությունը չէ, որը դեմ է Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ գիծ վարելուն. Իտալիան և Հունաստանը նույնպես դիմադրում էին առավել ագրեսիվ պատասխանին այն պատճառով, որ դա կարող է բացասական անդրադառնալ նրանց տնտեսությանը»,-գրում է «The Wall Street Journal»-ը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը