Լրահոս

25.08.2009 08:10


Լուկաշենկոն մեկնել է Սոչի: Մեդվեդևը նրան միայն շաբաթվա վերջին կընդունի

Լուկաշենկոն մեկնել է Սոչի: Մեդվեդևը նրան միայն շաբաթվա վերջին կընդունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, սակայն, ինչպես հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Մեդվեդևը Լուկաշենկոյին կընդունի միայն առաջիկա շաբաթվա վերջին: Առայժմ չի հաղորդվում, թե մինչ հանդիպումը հատկապես ինչով է զբաղվելու Լուկաշենկոն Սոչիում։

«Վեդեմոստ» գործակալության տվյալներով, Սոչիում հանդիպման հրավերը Լուկաշենկոն ստացել է օգոստոսի 1-ին` Ղրղզստանում, ՀԱՊԿ-ի գագաթաժողովում: Բելառուսական աղբյուրների տվյալներով, նախորդ շաբաթվա կեսերին Մեդվեդևը հրավերի իր առաջարկը կրկնել է հեռախոսազրույցի ընթացքում:

Հանդիպումը նպատակաուղղված է կարգավորելու երկու երկրների` վերջին շրջանում վատթարացած հարաբերությունները: Բացի դրանից, չճշտված տվյալներով, Լուկաշենկոն Ռուսաստանից 500 մլն ԱՄՆ դոլլար վարկ վերցնելու նպատակ ունի:

Ըստ «Կոմմերսանի»։

 

Այս խորագրի վերջին նյութերը