Մի կնիքի պատմություն. թե ինչպես է աշխատում Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը
25 դոլար, ահագին ներվեր և անիմաստ ծախսված ժամանակ արժեցավ իմ վրա հայրենիք վերադառնալու իմ օրինական իրավունքի վերականգնումը՝ Վրաստանում Հայաստանի հյուպատոսարանի տրամադրած սխալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, ոչ կոմպետենտ ու անպատասխանատու աշխատանքի պատճառով: Անձնագրիս վավերականությունը լրանում է 2022թ.-ին, իսկ ահա անձնագրիս երկրորդ էջի կլոր կնիքի ժամկետը սպառվում էր ապրիլի 22-ին, ու քանի որ դեռ զինվորական գրքույկ չեմ ստացել, մինչև հաջորդ զինվորական կոմիսիան այն երկարացնելու հնարավորություն չունեի, իսկ ժամկետի լրանալն էլ համընկնում էր քննություններիս ամենաինտենսիվ շրջանի հետ, Հայաստան վերադառնալ մինչև սահմանված ժամկետը չէի կարող: Ապրիլի 21-ին Թիֆլիսի սուրբ Էջմիածին եկեղեցում նոր խաչքարի բացման արարողության ժամանակ պատահական հանդիպեցի Վրաստանում Հայաստանի դեսպան, իսկ այժմ արդեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, և հարցրեցի, թե արդյոք վերադառնալիս խնդիրներ կարո՞ղ եմ ունենալ կլոր կնիքի սպառման պատճառով, ինչին ի պատասխան դեսպանը ասաց, որ այո՛, ժամկետը սպառվելուց հետո պետք է Հայաստանի դեսպանատնից ստանամ վերադարձի վկայական, որի համար պետք է վճարեմ 25 դոլլար, դեսպանի խոսքերը հաստատեց նաև նրա կողքին գտվող Բաթումում Հայաստանի հյուպատոսը: Շատ լավ, վճարել, ուրեմն վճարել, որոշեցի ապրիլի 25-ին գնալ և ստանալ այդ վերադարձի վկայականը, ժամը 16:30 ժամանելով դեսպանատուն՝ դեսպանատան աշխատակից Արայիկից տեղեկացա, որ վերադարձիս վկայականը կարող եմ ստանալ միայն հաջորդ շաբաթ, քանի որ հյուպատոսարանը աշխատում է մինչև ժամը 16:00-ն: Հարցիս, թե իսկ եթե շատ շտապ և անհետաձգելի գործ ունեմ Հայաստանում, ի՞նչ պետք է անեմ, պատասխանեց, որ պետք է սպասեմ մինչև երկուշաբթի, հակառակ դեպքում, սահմանից վրացական սահմանապահների ստուգումից հետո ստիպված կլինեմ վերադառնալ Թբիլիսի, վերադարձի վկայականը ստանալու համար: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, անմիջապես դասերիս ավարտից հետո գնացի հյուպատոսարան, հատուկ ժամը ֆիքսեցի՝ 15:18 րոպե էր, դեսպանատանը նախորդ օրը հանդիպածս աշխատակիցը ասաց՝ դեսպանատան դարպասների մոտ սպասեմ, մինչև հյուպատոսը կազատվի և ինձ կընդունի: 40 րոպե սպասեցնելուց հետո, նույն աշխատակիցը ասաց, որ այլևս չսպասեմ և գնամ, վերադառնամ հաջորդ օրը: 40 րոպե անիմաստ սպասելուց ջղայնացած՝ միանգամից ներկայացա աշխատակցին՝ հայտարարելով, որ լրագրող եմ և այդ վերաբերմունքը անպատասխան չեմ թողնի և կբարձրաձայնեմ մամուլում և սոցիալական ցանցերում, թե ինչպես են հյուպատոսարանում վերաբերվում ՀՀ քաղաքաղիներին: Լրագրողական վկայականս տեսնելուց անմիջապես հետո աշխատակիցը զանգեց և հրահանգ ստացավ թույլ տալ ինձ բարձրանալ հյուպատոսի մոտ: Ստորև ներկայացնում եմ իմ ու հյուպատոսի միջև ծավալված կարճ բանավեճը՝ բառացի: Ես:- Այս ի՞նչ վերաբերմունք է Հայաստանի հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ստացվում է՝ ձեր ընդունելությանը արժանանալու համար պետք է առնվազն լրագրո՞ղ լինել։ Հյուպատոս:- Ո՛,՛ մենք բոլոր քաղաքացիներին հավասար ենք վերաբերվում՝ անկախ նրանց մասնագիտությունից և դիրքից: Ես:- Այդ դեպքում ինչո՞ւ 40 րոպե ինձ անիմաստ սպասեցնելուց հետո, երբ իմացաք՝ լրագրող եմ, անմիջապես ընդունեցիք: Հյուպատոս:- Քաղաքացի՛, դուք արդեն օգտագործում եք ձեր լրագրողական հնարքները: Վրաստանի հյուպատոս Անահիտ Բարսեղյանը կարճատև բանավեճից հետո անբարյացակամ տոնով ինձ տեղեկացրեց, որ փաստաթուղթը ստանալու համար պետք է ունենամ անձնագրիս քսերոքսը, (չնայած նրան, որ հյուպատոսի սենյակում առկա էր քսերոքսի սարքը) և երկու լուսանկար, ու քանի որ հյուպատոսարանը արդեն փակվում էր, ստիպված գործերս հետաձգվեցին մինչև հաջորդ օրը: Հաջորդ օրը փաստաթղթերս և քսանհինգ դոլարը տանելուց հետո միայն ստացա այդքան «բաղձալի» վերադարձիս վկայականը: Րոպեներ առաջ հատեցի միջպետական սահմանը, որոշեցի «վերադարձի վկայական»-ս ցույց չտալ և սպասել վրացի սահմանապահի վերաբերմունքին, ինչպես և սպասում էի վրաց սահմանապահը ուշադրություն անգամ չդարձրեց կլոր կնիքի ժամկետանց լինելու վրա և բարի ճանապարհ մաղթեց: Հարցիս, թե կլոր կնիքի ժամկետանց լինելը խնդիր չէ՞ արդյոք, վրաց սահմանապահը բարեհամբույր կերպով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում դրանում, խնդիր կարող էր առաջանալ երկիր մուտք գործելիս, բայց ոչ երկիրը լքելիս: Ես ո՛չ առաջինն էի, համոզված եմ, ո՛չ էլ վերջինը, որ բախվեցի այս խնդրի հետ: Հայկական դեսպանատունը, որը կոչված է լինել մեր գլխավոր ապաստանն ու օգնականը հարևան երկրում, զբաղված է միայն քաղաքացիներից անիմաստ դրամներ կորզելով, և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանված «կայֆերն» իրացնելով: ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ հարկատուները, որոնց հաշվին էլ հոգում են դեսպանատան պահպանման ծախսերն ու անձնակազմի «կայֆերը», ոչ մի արժեք չունեն մեր պետության օտարերկյա ներկայացուցչության աշխատակիցների համար: Հուսով եմ, որ Վրաստանում ուսմանս մեկ տարվա ընթացքում սա դեսպանատան հետ շփմանս ՄԻԱԿ առիթը կլինի:
Մի կնիքի պատմություն. թե ինչպես է աշխատում Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը
25 դոլար, ահագին ներվեր և անիմաստ ծախսված ժամանակ արժեցավ իմ վրա հայրենիք վերադառնալու իմ օրինական իրավունքի վերականգնումը՝ Վրաստանում Հայաստանի հյուպատոսարանի տրամադրած սխալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության, ոչ կոմպետենտ ու անպատասխանատու աշխատանքի պատճառով:
Անձնագրիս վավերականությունը լրանում է 2022թ.-ին, իսկ ահա անձնագրիս երկրորդ էջի կլոր կնիքի ժամկետը սպառվում էր ապրիլի 22-ին, ու քանի որ դեռ զինվորական գրքույկ չեմ ստացել, մինչև հաջորդ զինվորական կոմիսիան այն երկարացնելու հնարավորություն չունեի, իսկ ժամկետի լրանալն էլ համընկնում էր քննություններիս ամենաինտենսիվ շրջանի հետ, Հայաստան վերադառնալ մինչև սահմանված ժամկետը չէի կարող:
Ապրիլի 21-ին Թիֆլիսի սուրբ Էջմիածին եկեղեցում նոր խաչքարի բացման արարողության ժամանակ պատահական հանդիպեցի Վրաստանում Հայաստանի դեսպան, իսկ այժմ արդեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, և հարցրեցի, թե արդյոք վերադառնալիս խնդիրներ կարո՞ղ եմ ունենալ կլոր կնիքի սպառման պատճառով, ինչին ի պատասխան դեսպանը ասաց, որ այո՛, ժամկետը սպառվելուց հետո պետք է Հայաստանի դեսպանատնից ստանամ վերադարձի վկայական, որի համար պետք է վճարեմ 25 դոլլար, դեսպանի խոսքերը հաստատեց նաև նրա կողքին գտվող Բաթումում Հայաստանի հյուպատոսը:
Շատ լավ, վճարել, ուրեմն վճարել, որոշեցի ապրիլի 25-ին գնալ և ստանալ այդ վերադարձի վկայականը, ժամը 16:30 ժամանելով դեսպանատուն՝ դեսպանատան աշխատակից Արայիկից տեղեկացա, որ վերադարձիս վկայականը կարող եմ ստանալ միայն հաջորդ շաբաթ, քանի որ հյուպատոսարանը աշխատում է մինչև ժամը 16:00-ն:
Հարցիս, թե իսկ եթե շատ շտապ և անհետաձգելի գործ ունեմ Հայաստանում, ի՞նչ պետք է անեմ, պատասխանեց, որ պետք է սպասեմ մինչև երկուշաբթի, հակառակ դեպքում, սահմանից վրացական սահմանապահների ստուգումից հետո ստիպված կլինեմ վերադառնալ Թբիլիսի, վերադարձի վկայականը ստանալու համար:
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, անմիջապես դասերիս ավարտից հետո գնացի հյուպատոսարան, հատուկ ժամը ֆիքսեցի՝ 15:18 րոպե էր, դեսպանատանը նախորդ օրը հանդիպածս աշխատակիցը ասաց՝ դեսպանատան դարպասների մոտ սպասեմ, մինչև հյուպատոսը կազատվի և ինձ կընդունի:
40 րոպե սպասեցնելուց հետո, նույն աշխատակիցը ասաց, որ այլևս չսպասեմ և գնամ, վերադառնամ հաջորդ օրը:
40 րոպե անիմաստ սպասելուց ջղայնացած՝ միանգամից ներկայացա աշխատակցին՝ հայտարարելով, որ լրագրող եմ և այդ վերաբերմունքը անպատասխան չեմ թողնի և կբարձրաձայնեմ մամուլում և սոցիալական ցանցերում, թե ինչպես են հյուպատոսարանում վերաբերվում ՀՀ քաղաքաղիներին:
Լրագրողական վկայականս տեսնելուց անմիջապես հետո աշխատակիցը զանգեց և հրահանգ ստացավ թույլ տալ ինձ բարձրանալ հյուպատոսի մոտ:
Ստորև ներկայացնում եմ իմ ու հյուպատոսի միջև ծավալված կարճ բանավեճը՝ բառացի:
Ես:- Այս ի՞նչ վերաբերմունք է Հայաստանի հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ստացվում է՝ ձեր ընդունելությանը արժանանալու համար պետք է առնվազն լրագրո՞ղ լինել։
Հյուպատոս:- Ո՛,՛ մենք բոլոր քաղաքացիներին հավասար ենք վերաբերվում՝ անկախ նրանց մասնագիտությունից և դիրքից:
Ես:- Այդ դեպքում ինչո՞ւ 40 րոպե ինձ անիմաստ սպասեցնելուց հետո, երբ իմացաք՝ լրագրող եմ, անմիջապես ընդունեցիք:
Հյուպատոս:- Քաղաքացի՛, դուք արդեն օգտագործում եք ձեր լրագրողական հնարքները:
Վրաստանի հյուպատոս Անահիտ Բարսեղյանը կարճատև բանավեճից հետո անբարյացակամ տոնով ինձ տեղեկացրեց, որ փաստաթուղթը ստանալու համար պետք է ունենամ անձնագրիս քսերոքսը, (չնայած նրան, որ հյուպատոսի սենյակում առկա էր քսերոքսի սարքը) և երկու լուսանկար, ու քանի որ հյուպատոսարանը արդեն փակվում էր, ստիպված գործերս հետաձգվեցին մինչև հաջորդ օրը:
Հաջորդ օրը փաստաթղթերս և քսանհինգ դոլարը տանելուց հետո միայն ստացա այդքան «բաղձալի» վերադարձիս վկայականը:
Րոպեներ առաջ հատեցի միջպետական սահմանը, որոշեցի «վերադարձի վկայական»-ս ցույց չտալ և սպասել վրացի սահմանապահի վերաբերմունքին, ինչպես և սպասում էի վրաց սահմանապահը ուշադրություն անգամ չդարձրեց կլոր կնիքի ժամկետանց լինելու վրա և բարի ճանապարհ մաղթեց:
Հարցիս, թե կլոր կնիքի ժամկետանց լինելը խնդիր չէ՞ արդյոք, վրաց սահմանապահը բարեհամբույր կերպով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում դրանում, խնդիր կարող էր առաջանալ երկիր մուտք գործելիս, բայց ոչ երկիրը լքելիս:
Ես ո՛չ առաջինն էի, համոզված եմ, ո՛չ էլ վերջինը, որ բախվեցի այս խնդրի հետ: Հայկական դեսպանատունը, որը կոչված է լինել մեր գլխավոր ապաստանն ու օգնականը հարևան երկրում, զբաղված է միայն քաղաքացիներից անիմաստ դրամներ կորզելով, և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանված «կայֆերն» իրացնելով:
ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ հարկատուները, որոնց հաշվին էլ հոգում են դեսպանատան պահպանման ծախսերն ու անձնակազմի «կայֆերը», ոչ մի արժեք չունեն մեր պետության օտարերկյա ներկայացուցչության աշխատակիցների համար: Հուսով եմ, որ Վրաստանում ուսմանս մեկ տարվա ընթացքում սա դեսպանատան հետ շփմանս ՄԻԱԿ առիթը կլինի:
Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից