Վթարի հետևանքով 18–19 տարեկան երիտասարդներ են մահացել
Օգոստոսի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի մոտ, վթար է տեղի ունեցել:
Ըստ ՀՀ ոստիկանության՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա է ընկել ձորը:
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել են 18-19 տարեկան երկու երիտասարդների դիակներ, իսկ ավտոմեքենայի սրահից մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Օշական գյուղի 17-ամյա բնակիչներ՝ Արշակունի Թ.-ն և Հոմբերտ Բ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի պատկանելիությունը և վարորդի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: