Կարծիք

01.05.2014 10:28


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ՓՈԽՈՂԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ԹԵ ՉԷ ՍՐԱՆՔ ՓՈԽՎՈՂԸ ՉԵՆ

Այսօր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձում էր բացատրել, թե, իբր, Սերժ Սարգսյանի ասածի հետ կապված` թյուրըմբռնում է տեղի ունեցել, ուստի հստակեցման կարիք կա:
Թե, իբր, Ս.Սարգսյանը ոչ երկրի նախագահական, ոչ էլ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում վարչապետ չի ցանկանում լինել: Պարզապես երկրում ձևավորվելու է նոր քաղաքական մշակույթ, որ ոչ թե մեկ անձն է որոշելու ամեն ինչ, այլ ՀՀԿ-ն: Բայց մենք չենք մոռացել, որ Ս.Սարգսյանը ցանկանում էր որպես ՀՀԿ ղեկավար գնալ ու նստել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կուսակցության կենտրոնական գրասենյակում, ու քանի որ այլևս կուսակցությունն է նշանակումներ կատարելու բարձրագույն պետական պաշտոններում, ու առաջիկա 10 տարում ՀՀԿ-ն լինելու է երկրի թիվ մեկ ջութակը, իսկ Ազատիչը կուսակցական գրասենյակից կղեկավարի երկիրը՝ «կուսակցությունը ես եմ» սկզբունքի համաձայն:
Բայց հարց է առաջանում` իսկ մենք ի՞նչը չէինք հասկացել: Չէ՞ որ մենք էլ այս ընթացքում տարբեր հիմնավորումներ էինք բերում, որ Ազատիչը հիմա էլ ցանկանում է ՀՀԿ-ի դերը բարձրացնել ու դարձնել իրեն քաջ ծանոթ ԽՄԿԿ-ի մոդելի կուսակցություն, ինքն էլ դառնա գլխավոր քարտուղար ու ղեկավարի երկիրը միանձնյա, քանի որ, ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ում ինքը ինչ որոշում է, դա էլ անցնում է:
Եթե մի կուսակցության ղեկավարն ու խոսնակը հայտարարում են, որ առաջիկա առնվազն 10 տարում ՀՀԿ-ն է երկիրը ղեկավարելու, որ ժողովուդը չի որոշելու իրենց քվեարկությամբ, այլ իրենք արդեն որոշել են, թե իրենք քանի տարի են պատրաստվում մնալ իշխանության, բա էլ բռնապետական համակարգն ինչպե՞ս է լինում:
Հարգելի՛ իշխանավորներ, բա դա էինք ասում, որ դուք ոչ մի բարեփոխման էլ չեք գնալու, ուղղակի ամեն ինչ անելու եք, որպեսզի ձեր իշխանությունն ամեն գնով ամրապնդեք, որ ռեֆորմ չանեք, բայց պաշտոնի անուն փոխելով՝ հասարակության մոտ սպասումներ առաջացնեք, որ վարչապետ փոխեք, որպեսզի նորի վրա կեղտոտ ֆունկցիաներ դնեք, որ ոչ կառավարության ձախողված ծրագիրը փոխեք, ոչ էլ ապաշնորհ ու թալանչի կադրեին:

Այսինքն, Շարմազանովին երկուսուկես ամիս էր պետք, որպեսզի այժմ մեզ սերժերենից հայերեն թարգմանաբար ներկայացներ, թե դեռ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում ինչ էր ասել Ս.Սարգսյանը, ու դրանից հետո ինչ ասաց: Որ ինչ անում ենք, լավ ենք անում, որ մենք ենք ու մեր ՀՀԿ-ն, այժմ և միշտ, և հավիտեանս հավիտենից:
Էլի շնորհակալ ենք, որ այնքան համեստ գտնվեցիք, որ չասացիք, թե պատրաստվում եք 100 տարի ղեկավարել: Նաև շնորհակալ ենք, որ ձեր մտավախությունները թաքցնելու համար դարձյալ ցինիկաբար ձեզ համարձակ ցույց տվեցիք ու հայտատարեցիք, որ ոչինչ էլ փոխողը չեք ու փոխվողը չեք, ուստի ժողովուրդը հերթական անգամ անիմաստ ժամանակ չի կորցնի ու պատրաստ կլինի ավելի կտրուկ գործողությունների:
ՀՀԿ–ն հեղափոխության պատվերն իջեցրել է։ Պետք է բավարարել այդ պատվերը։

https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը