Այսօրվանից շրջանառության մեջ է դրվել 100 000 դրամ արժեքով թղթադրամ
ԿԲ խորհրդի որոշման համաձայն օգոստոսի 24-ին շրջանառության մեջ է դրվել 100 000 դրամ արժողությամբ թղթադրամ։ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ նոր թղթադրամների տպագրումն ուղղված է հեշտացնելու խոշոր գործարքների իրականացման գործընթացը։
-Մեր կողմից ուսումնասիրվել է միջազգային մի քանի երկրների փորձը։ Մտավախություն կար, որ սա կնպաստեր գնաճին և այլ բացասական հետևանքներ կունենար, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ երկրներ են սա կիրառել, և այն դրական արձագանք է ստացել։
Թե ինչ ծավալով է տպագրվելու 100 000-ոց թղթադրամը, Վախթանգ Աբրահամյանը չասաց, պնդելով, որ դա ԿԲ-ի գաղտնիքն է։
Ըստ ԿԲ դրամաշրջանառության վարչության պետ Սուրեն Սիմոնյանի՝ 100 000-ոց թղթադրամը դժվար է կեղծել, քանի որ այն պաշտպանված է մի քանի պաշտպանական հատկանիշներով՝ պաշտպանական ներգծերով, մանրաթելերով, մետաղական ներկով, թաքնված պատկերով և այլն։
ԿԲ դրամագետ Գևորգ Մուղարյանն էլ ներկայացրել է Թղթադրամի ձևավորումը։ Թղթադրամի դիմերեսին Աբգար Ե թագավորի պատկերն է, որն, ըստ հայ պատմիչների, քրիստոնեություն ընդունած առաջին թագավորն է եղել։ Թղթադրամի դարձերեսին պատկերված է հին կտավից մի հատված, որը պահվում է Վատիկանում։ Այն պատկերում է Հիսուսի աշակերտ Թադեոսի կողմից կտավի փոխանցումը Աբգար Ե թագավորին և վերջինիս ապաքինումը։

7or.am