Երեկ տեղի ունեցած խորհրդարանական քվեարկությունը փաստեց այն պնդումը, որ քաղաքական գործընթացների հաջողության հիմնական գրավականը քաղաքական քայլերը ճիշտ ժամանակին իրագործելն է, այսինքն՝ ո՛չ արհեստականորեն արագացնելը, ոչ էլ ուշացնելը:
Ոչիշխանական քաղաքական ուժերի միասնության և հետագա ճշգրիտ քաղաքական հաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանը հայտնվեց մի անկարող վիճակում, ինչը վկայում էր իշխանության վերջնական կորստի վտանգի մասին, որից խուսափելու համար նա «մատաղ» արեց տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս ամենի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ ոչիշխանական ուժերի կողմից ռեժիմի վրա գործադրած ճնշման կտրուկ ուժգնացումը, ինչը կարելի էր անել միայն մեկ տարբերակով՝ քաղաքական գործընթացները տեղափոխել հրապարակ և առավել հանրայնացնել:
Փաստ է, որ Սերժ Սարգսյանը գնում է զիջման միայն այն դեպքում, երբ զգում է սեփական իշխանության կորստի սպառնալիք: Այդ սպառնալիքներից Ազատիչի համար ամենավտանգավորը ընդդիմադիր՝ չվերահսկվող, քաղաքական տեքստ պարունակող միասնական հրապարակի ձևավորումն է, հետևաբար, հենց դրա համար է նա իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում մի դեպքում փորձում ստեղծել այլընտրանքային ՝ վերահսկվող հրապարակ, ինչի չհաջողման դեպքում նա քաղաքական գործընթացները տեղափոխում է ինտրիգային, հասարակության աչքից հեռու՝ կուլիսային դաշտ, որտեղ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում:
Հովիկ Աբրահամյանի ձեռնարկած «համաժողովրդական միասնություն» շոու-ծրագիրը ասվածի վառ ապացույցն է:
Ուստի Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ հասարակական՝ հրապարակային ճնշման հապաղումը աշխատում է միմիայն հօգուտ Ազատիչի, ինչի պտուղները մենք արդեն տեսնում ենք: Հետևաբար, ոչիշխանական քաղաքական ուժերի և հասարակության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի միասնական հրապարակի ձևավորումը, ինչը կավետի Սերժ Սարգսյանի հակապետական բռնապետության վերջնական հեռացումը Հայաստանի Հանրապետության իշխանությունից:
Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts