Քաղաքական

30.04.2014 16:38


Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ, որ Բաղրամյան 26–ի կադրերին է նշանակել (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ, որ Բաղրամյան 26–ի կադրերին է նշանակել (տեսանյութ)

Այսօր ԱԺ–ում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին վստահեցրել է, որ կառավարությունն աշխատում է կուտակայինի հարցով լուծում գտնելու ուղղությամբ։

–Մենք հիմնավոր պետք է պատասխանենք մեր քաղաքացիներին, դրա համար ժամանակ ենք խնդրել, քաղաքական ուժերին ենք ներկայացրել նամակը, որ ներկայացնեն իրենց ներկայացուցիչներին, որպեսզի աշխատենք, պատասխան տանք մեր քաղաքացիներին,–ասել է Հ. Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ առաջին քայլն ինքը արել է՝ տուգանքներն և տույժերը հանելու ուղղությամբ, հիմա պետք է ՍԴ որոշմանը համահունչ` ներկայացնեն հանրությանը վերջնական լուծումը։

«7օր»–ի կոնկրետ հարցին՝ կհանվի՞ պարտադիր բաղադրիչը, Հ. Աբրահամյանը պատասխանել է.

–Քննարկումների արդյունքում հայտնի կլինի ամե՛ն ինչ։ Հստակություն մտցնելու համար պետք է որոշում կայացնել, դրա համար մենք հիմա որոշման նախագծի վրա ենք աշխատում։

«7օր»–ի մյուս հարցին՝ ասում էիք, որ Սերժ Սարգսյանը կադրերի հարցում ձեզ լիակատար ազատություն է տվել, բայց առկա նշանակումներից ինչպես տեսնում ենք, Բաղրամյան 26–ի կադրերն են, Հ. Աբրահամյանն արձագանքել է.

–Համամիտ չեմ։

ՀՀ վարչապետն այդպես էլ չի հստակեցրել` փաստորեն, նորանշանակ նախարարները Բաղրամյան 26–ի կադրե՞րը չեն։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը