Արտակ Գրիգորյան. «Ցավալի է, երբ երիտհանրապետականները շատ արագ են մոռանում սեփական անցյալը»
Այսօր Էդուարդ Շարմազանովը կրկին փայլատակել է իր գիտելիքներվ, մասնավորապես Երևանի փողոցների անվանումների մասին գիտելիքներով` նշելով, որ, մեջբերում եմ. «Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով»։ Շարմազանովի ցինիզմը վաղուց է անցել բոլոր սահմանները, բայց էստեղ շատ կարևոր է մի հարց` արդյոք սեփական փորձից ելնելո՞վ է ասում... Թերևս Շարմազանովը շատ լավ գիտի, որ ԱԺ փոխխոսնակ դառնալու համար ինքը շատ երկար ժամանակ մաշացրել է Մելիք–Ադամյանի փողոցի համապատասխան շինության դռները, մինչև նրան նկատել են և մի պաշտոն տվել, որպեսզի այլևս չերևա այդ կողմերում: Այլ կերպ ասած` Շարմազանովի ճակատագիրն ու ապագան որոշվել է նույն Մելիք-Ադամյանում, և այժմ բոլոր մնացած գործիչներին և ուժերին նա գնահատում է սեփական փորձից ու անցյալից ելնելով: Շարմազանովին միայն հիշեցնենք, որ ժամանակին նախկին վարչապետն էլ չէր հավատում, որ մի օր հենց նույն Մելիք-Ադամյանում նրան իր համար անսպասելի կհայտատարեն, որ ինքը հրաժարական է տվել, որից հետո նույն Շարմազանովը, որը վարչապետի հրաժարականի մասին խոսողներին առաջակում էր սառը ջուր խմել, ստիպված եղավ հետո լրագրողների առաջ նույն Մելիք-Ադամյանում կմկմալով բացատրել Տիգրան Սարգսյանի` իր համար անսպասելի հրաժարականը:
Պարոն Շարմազանով, ցինիզմ շաղ տալուց առաջ լավ կլինի` մի հատ սեփական անցյալիդ նայես, հիշես, թե ժամանակին ինչպես կամ որպես ով էիր ընկալվում նույն Մելիք-Ադամյանում, և հետո նոր խոսել մյուս քաղաքական ուժերի մասին: Ցավալի է, երբ երիտհանրապետականները շատ արագ են մոռանում սեփական անցյալը:
Արտակ Գրիգորյան. «Ցավալի է, երբ երիտհանրապետականները շատ արագ են մոռանում սեփական անցյալը»
Այսօր Էդուարդ Շարմազանովը կրկին փայլատակել է իր գիտելիքներվ, մասնավորապես Երևանի փողոցների անվանումների մասին գիտելիքներով` նշելով, որ, մեջբերում եմ. «Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով»։
Շարմազանովի ցինիզմը վաղուց է անցել բոլոր սահմանները, բայց էստեղ շատ կարևոր է մի հարց` արդյոք սեփական փորձից ելնելո՞վ է ասում...
Թերևս Շարմազանովը շատ լավ գիտի, որ ԱԺ փոխխոսնակ դառնալու համար ինքը շատ երկար ժամանակ մաշացրել է Մելիք–Ադամյանի փողոցի համապատասխան շինության դռները, մինչև նրան նկատել են և մի պաշտոն տվել, որպեսզի այլևս չերևա այդ կողմերում:
Այլ կերպ ասած` Շարմազանովի ճակատագիրն ու ապագան որոշվել է նույն Մելիք-Ադամյանում, և այժմ բոլոր մնացած գործիչներին և ուժերին նա գնահատում է սեփական փորձից ու անցյալից ելնելով:
Շարմազանովին միայն հիշեցնենք, որ ժամանակին նախկին վարչապետն էլ չէր հավատում, որ մի օր հենց նույն Մելիք-Ադամյանում նրան իր համար անսպասելի կհայտատարեն, որ ինքը հրաժարական է տվել, որից հետո նույն Շարմազանովը, որը վարչապետի հրաժարականի մասին խոսողներին առաջակում էր սառը ջուր խմել, ստիպված եղավ հետո լրագրողների առաջ նույն Մելիք-Ադամյանում կմկմալով բացատրել Տիգրան Սարգսյանի` իր համար անսպասելի հրաժարականը:
Պարոն Շարմազանով, ցինիզմ շաղ տալուց առաջ լավ կլինի` մի հատ սեփական անցյալիդ նայես, հիշես, թե ժամանակին ինչպես կամ որպես ով էիր ընկալվում նույն Մելիք-Ադամյանում, և հետո նոր խոսել մյուս քաղաքական ուժերի մասին: Ցավալի է, երբ երիտհանրապետականները շատ արագ են մոռանում սեփական անցյալը:
Արտակ Գրիգորյան