Քաղաքական

30.04.2014 14:19


Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ հայտարարությունները մնում են ուժի մեջ, մնացած բոլորը ասեկոսեներ են»

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ հայտարարությունները մնում են ուժի մեջ, մնացած բոլորը ասեկոսեներ են»

Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հերքեց այն լուրերը, թե «Բարգավաճ Հայաստանը» կարող է դուրս գալ քառյակից՝ դրանք երազանք որակելով։

«Անձամբ եմ հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, և բոլոր այն հայտարարությունները, որ նա արել է կուսակցության յոթերորդ համագումարում, մնում են ուժի մեջ: Մնացած բոլորն ասեկոսեներ են»,- ասել է Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է նորանշանակ կառավարությանը, ապա, ըստ բանախոսի, եթե այն հենց նույն օրը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել։ Խոսքն առաջին հերթին կարմիր կետագծերի, պարտադիր կուտակային կենսաթոշակի, արագաչափերի ու տեսախցիկների մասին է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը