Լրահոս

24.08.2009 17:40


Ադրբեջանը հասկացնել է տալիս, որ չի ցանկանում Ղարաբաղում տեսնել ռուս խաղաղապահների

Ադրբեջանը չի որ չի ցանկանում Ղարաբաղում տեսնել ռուս խաղաղապահների։ Պաշտոնական Բաքվի այս դիրքորոշումը բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ АНС հեռուստաալիքին տված հարցազրույցում, նա նշել է, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է բանակցությունների որոշակի փուլում։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների Ղարաբաղում տեղակայմանը, ապա ըստ Մամեդովը Ադրբեջանը լուրջ վերապահումներ ունի, քանի որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը բավականին չեզոք է։ Առանց կոնկրետ շեշտադրումների, Մամեդովը նշել է, որ խաղապահների կազմում չպետք է լինեն հարևան պետությունները։

 

Այս խորագրի վերջին նյութերը