Քաղաքական

30.04.2014 13:51


Րաֆֆի Հովհաննիսյան. «Հույս ունեմ, որ քառյակի համագործակցությունը կխորանա»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հույս ունեմ, որ քառյակի համագործակցությունը կխորանա»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ոչիշխանական 4 ուժերի գործունեությանը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանը հայտնել է, որ միշտ ողջունել է աննախադեպ համագործակցությունն ԱԺ-ում. «Հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կխորանա: Բայց ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն ուժերի հետ, որոնց օրակարգերը տարբեր են: Հույս ունեի, որ միասնական հրապարակը կաշխատի, բայց դեռ այն չկա: Ես կսպասեմ կառավարության ծրագրի ներկայացմանը մայիսին: Եթե այդ ծրագրի շուրջ չլինի միասնական դիրքորոշում, այդ ժամանակ իմ գնահատականը կտամ»:

«Ժառանգության» առաջնորդը նշել է, թե ցավալի էր, որ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության ժամանակ չկար միասնական մոտեցում:

«Դա առաջին ահազանգն է, բայց գլխավորը լինելու է կառավարության ծրագրի վերաբերյալ ոչիշխանական ուժերի դիրքորոշումը: Այդ ուժերը ժողովրդին խոստացել են համակարգային փոփոխություններ, և դրանք պետք է կատարվեն մայիս ամսին»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը