Լրահոս

30.04.2014 11:11


Անդրբայկալի ռազմական պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

Անդրբայկալի ռազմական պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

Անդրբայկալում զինամթերքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին տեղեկացնում է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը։ Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից չորսը գտնվում է ծանր վիճակում։ Մնացած տուժողներին շտապ օգնություն է ցուցաբերվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել են 7 մարդ, մեկ պայմանագրային զինվոր և պահեստի չորս հսկիչ։ Պայթյունի հետևանքով ստացված նյութական կորուստն իշխանությունները դեռ չեն հրապարակում։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը