ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ս.թ. օգոստոսի 21-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար ՍամվելՄկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար ԱնդերսՖոգՌասմուսենին: Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի Նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի շնորհավորանքները: Դեսպան Մկորտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին: Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղպահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը' գործող ձևաչափերի շրջանակներում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարևորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը և ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է:
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ս.թ. օգոստոսի 21-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի Նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի շնորհավորանքները: Դեսպան Մկորտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին: Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղպահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը' գործող ձևաչափերի շրջանակներում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարևորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը և ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է: