Լրահոս

30.04.2014 10:34


Իրաքում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրաքում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրաքում տեղական ժամանակով 7։00-ին մեկնարկել է քվեարկությունը Ներկայացուցիչների խորհրդի թեկնածուների համար։ 2011 թվականի դեկտեմբերին ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են Իրաքում։ Գործելու է ընդհանուր 48 հազար ընտրատեղամաս։ Հանրապետությունում ձայնի իրավունք ունի 20 մլն մարդ։ Իրաքի գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով` գրանցվել է 9039 թեկնածու 276 քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ինքնաառաջադրվածները։ 320 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրական համակարգով 18 նահանգներից, ևս 8 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնություններին (5-ը` քրիստոնյաներին, մեկական` եզդիներին, մանդեյամներին և շաբակամներին)։ Քառորդ մանդատներից ոչ պակասը կանանց համար նախատեսված քվոտաներն են։ Առաջատարներից մեկը համարվում է «Օրենքի պետություն» կոալիցիան, որը գլխավորում է երկրի վարչապետ Նուրի ալ–Մալիկին։ Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 18։00-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը