Լրահոս

30.04.2014 10:18


ՄԱԿ. «ՖԱԹԽ–ի և ՀԱՄԱՍ–ի միջև պայմանագիրը կարելի է ընկալել որպես խաղաղության հասնելու հնարավորություն»

ՄԱԿ. «ՖԱԹԽ–ի և ՀԱՄԱՍ–ի միջև պայմանագիրը կարելի է ընկալել որպես խաղաղության հասնելու հնարավորություն»

ՖԱԹԽ և ՀԱՄԱՍ շարժումների միավորումը և ազգային համաձայնության կառավարության ստեղծումը անհրաժեշտ է ընկալել որպես հնարավորություն` հասնելու խաղաղության Պաղեստինի և Իսրայելի միջև, ոչ թե բանակցային գործընթացի սպառնալիք: Այս մասին հայտնել է մերձավորարևելյան գործընթացի հատուկ համակարգող Ռոբերտ Սերրին։ Ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԱԽ–ում` նա հայտնել է, որ խոսել է այդ թեմայով Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբբասի հետ ապրիլի 24-ին։

«Նա հավաստիացրել է ինձ, որ համաձայնագիրը շարժումների միջև իրականացվելու է նրա ղեկավարությամբ` Պաղեստինի ազատագրման կազմակերպությունում առկա պարտականությունների հիմքի վրա»,–հաղորդել է Սերրին։ Նրա խոսքերով` այդ պարտականություններով, մասնավորապես, ճանաչվում է Իսրայելի գոյության իրավունքը, հրաժարում բռնությունից և մերձավորարևելյան կարգավորմանն ուղղված` ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը