Լրահոս

24.08.2009 15:24


Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության համար հիմք կա՞

Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության համար հիմք կա՞

Արձագանքելով օգոստոսի 18-ին Իջևանում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «իշխանությունները Ղարաբաղն արդեն տվել-վերջացրել են» հայտարարությանը՝ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ նման հայտարարությունների հիմքը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմադիր գործիչ լինելն է.

-Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների համար, իհարկե, հիմք կա։ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է։ Ընդդիմադիր գործիչը պետք է քննադատի իշխանություններին. դա է նրա սոցիալական դերը։ Քննադատելով իշխանություններին՝ նա պետք է քննադատի նրանց գործողություններն այն ոլորտներում, որոնք ժողովրդի համար կարևոր են։ Ղարաբաղյան հարցը կարևոր և հիվանդագին է  հասարակության համար։ Հետևաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ընդդիմադիր գործիչ, պետք է ասի, որ այնտեղ ամեն ինչ վատ է։ Սակայն նախագահ առաջադրվելուց ի վեր նրա ասածներն աստիճանաբար ավելի թունդ են դառնում։ Վատ է, ավելի վատ է, բանակցային գործընթացն ավելի վատ է, Ադրբեջանը զինվում է և այլն։ Բնական է, որ վերջում պետք է ասվեր, որ Ղարաբաղը հանձնել են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը