Դամասկոսում ականն ընկել է կրթական շենքի վրա. 14 մարդ է զոհվել
Ընդդիմության զինյալներն ականանետից ռմբակոծել են Բադրեդդին ալ–Հուսեին կրթական համալիրը Դամասկոսում` տեղակայված Շագգուր բնակելի թաղամասում: Այն առավելաապես բնակեցված է շիաներով։
«Ահաբեկիչները չորս ական են բաց թողել այդ թաղամասում։ Դրանցից երկուսն ընկել է Բադրեդդին ալ–Հուսեին համալսարանում, ևս երկուսը` շենքի դիմացի հրապարակում»,–տեղեկացնում է «ՍԱՆԱ» գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրին Դամասկոսում։ Հստակեցված տվյալներով` 14 մարդ մահացել է, 86-ը` վիրավորվել։ Նրանցից շատերն ուսանողներ են։ «Daily Star» լիբանանյան թերթը նշում է, որ Շագգուրի ռմբակոծումը նախաձեռնվել է Բաշար Ասադի` նախագահի թեկնածու առաջադրվելու հաջորդ օրը։ Շիա համայնքն աջակցում է Ասադին, և զինյալները հենց այնպես չեն ընտրել Բադրեդդին ալ–Հուսեին համալսարանը։
Վերջին օրերին կրակոցները քաղաքի կենտրոնում զգալիորեն ավելացել են, ինչը խոսում է զինյալների ձգտումների մասին` խափանել նախընտրական արշավի անցկացումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։