Կարծիք

29.04.2014 16:55


Արեն Մանուկյան

Արեն Մանուկյան

Օօօ՜, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գալուստին.... ինչպիսի ոգևորություն:
Մի քե՜ֆ, մի ուրախությո՜ւն. ֆեյսբուքյան ընդդիմությունը խրախճանքի մեջ ա: Մի տեսակ տպավորություն ա ստեղծվում, որ մոնիտորի հետևը նստած ու մենակ ղժժալով զբաղված «ընդդիմությունը» ուրախանում ա, որ Սերժիկի դեմ միավորում կարող ա` չստացվի, քառյակը, կարող ա, հաջողության չհասնի: Ձեր խնդիրը ո՞րն ա` Սերժի ու ռեժիմի դեմ կռիվ տալը, թե՞ ամեն գնով ընդդիմադիր միավորումներին խանգարելը:

Բա մի բան էլ դուք արեք` մի ձևով նպաստելու համար Սերժի թուլանալուն, թե՞ ձեր ֆունկցիան ուրիշ ա: Ձեր գրառումները ինչ-որ սկսել են համընկնել սլաք ու հայելի am-ների տեսակետին:
Իհարկե, ես էլ ոգևորված չեմ նման քվեարկությամբ, ու կարծում եմ, որ նման քայլերը օգնում են ռեժիմին` առնվազն ժամանակ շահելու, ու էս իրավիճակից դուրս գալու:
Բայց նաև կարծում եմ, որ նույն ԲՀԿ-ն արդեն անցել է ռուբիկոնը, ու շատ լավ գիտակցում է, որ ռեժիմի հետ համագործակցելը առաջին հերթին հենց իրանց ա վնասելու, ու չի գնալու էդ քայլին:
Իմ կարծիքով ԲՀԿ-ն էս պահին, քանի դեռ չունի վերջնական որոշում` ճակատային դուրս գալու Սերժի դեմ, լարման չի գնում մինչև մարտավարության վերջնական հստակեցնելը: Առավել ևս, որ խնդիրը ու կռիվը Գալուստի դեմ չի:
Մյուս կողմից, հնարավոր ա` Գալուստի ու նման անմեղսունակների առաջին պլան գալը օգնի հենց ռեժիմի տապալմանը (չնայած, չեմ կարծում, որ էս վերջի հանգամանքը քվեարկության վրա ազդած լինի):
Մենք մեր անելիքը գիտենք` ցանկացած հնարավորություն օգտագործել` սահմանադրական կարգը վերականգնելու: Մնացածը թող իրանք որոշեն, թե ում հետ են, կամ ում դեմ են աշխատում:

Արեն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը