Ռուբեն Սաֆրաստյան. «Կարևորն այն է, որ Հայաստանի ղեկավարն իր խոսքը չդրժի»
-Ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանի նախագահը, որպես մեր երկրի բարձրագույն ղեկավար, վարվի այնպես, ինչպես նախապես հայտարարել էր, որպեսզի իր խոսքը չդրժի,-«Դե ֆակտո» մամուլի ակումբում պատասխանելով նախագահի Թուրքիա կատարելիք հնարավոր այցի վերաբերյալ «7օր»-ի հարցին՝ ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌուբենՍաֆրաստյանը։
Հարցին, թե այս տարվա ընթացքում կբացվի՞ հայ-թուրքական սահմանը, թուրքագետը պատասխանել է.
-Չեմ կարծում, որ թուրքերը միանգամից գնան սահմանի բացմանը։
Բանախոսի կարծիքով թուրքերն ինչ-որ քայլեր կանեն, որպեսզի «գործը կամաց-կամաց տանեն դրան», սակայն, ըստ Սաֆրաստյանի, այդ գործընթացում կփորձեն Հայաստանից ինչ-որ բաներ ստանալ։
-Թուրքերը փորձում են Հայաստանն օգտագործել որպես Հարավային Կովկասում իրենց դիրքերը որոշ չափով պահպանելու միջոց։ Նրանք այս պահն օգտագործում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու, Հայաստանից զիջումներ կորզելու համար թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում,- ասել է Ռ. Սաֆրաստյանը։
Ռուբեն Սաֆրաստյան. «Կարևորն այն է, որ Հայաստանի ղեկավարն իր խոսքը չդրժի»
-Ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանի նախագահը, որպես մեր երկրի բարձրագույն ղեկավար, վարվի այնպես, ինչպես նախապես հայտարարել էր, որպեսզի իր խոսքը չդրժի,-«Դե ֆակտո» մամուլի ակումբում պատասխանելով նախագահի Թուրքիա կատարելիք հնարավոր այցի վերաբերյալ «7օր»-ի հարցին՝ ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

7or.am