Լրահոս

29.04.2014 15:15


Վենեսուելայում ուսանողները բողոքում են ցույցերի սահմանափակման դեմ

Վենեսուելայում ուսանողները բողոքում են ցույցերի սահմանափակման դեմ

Մոտ 100 ուսանող շղթայել է իրեն՝ ի նշան Գերագույն դատարանի՝ ցույցերի սահմանափակման որոշմանդեմ բողոքի։ Ակցիան անցկացվել է մայրաքաղաքում՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության շենքի մոտ։

Բոլիվարյան Հանրապետության Գերագույն դատարանն անցյալ շաբաթ որոշում է կայացրել, համաձայն որի՝ վենեսուելացիների՝ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը «բացարձակ չէ»։ Այդ իսկ պատճառով զանգվածային երթեր իրականացնող կազմակերպիչները պետք է ամեն անգամ ստանան իշխանությունների թույլտվությունը դրանք անցկացնելու համար։ Ակցիայի մասնակիցներից Դորիս Ալբարանը հայտնել է, որ ուսանողները մտադիր են շարունակել բողոքի ցույցը, մինչև Գերագույն դատարանը չչեղարկի որոշումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը