Քաղաքական

29.04.2014 14:22


Գեղամ Նազարյան. «Վերանշանակումները ոչինչ չեն փոխելու»

Գեղամ Նազարյան. «Վերանշանակումները ոչինչ չեն փոխելու»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Գեղամ Նազարյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին։ Խոսելով նոր ձևավորվող կառավարությունից ու հնարավոր դրական փոփոխություններից՝ Նազարյանը նշել է. «Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ երկրում փոփոխություններ են լինում կա՛մ լավ, կա՛մ վատ կողմերից։ Երբ փոփոխություններ չեն լինում, քաղաքական իրավիճակն ավելի է լճանում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Այսօր որևէ փոփոխություն տեղի չի ունենում. տեղի է ունենում լճացում, լճացման խորացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչը հայ ժողովուրդը շատ կարճ ժամանակամիջոցում, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ցուցանիշներով, կզգա իր մաշկի վրա»։

Բանախոսը հավելել է՝ եթե Արմեն Աշոտյանը, Հասմիկ Պողոսյանը, կուտակայինի հայր Արտեմ Ասատրյանը մնում են իրենց պաշտոնում, և տեղի է ունենում պարզապես անձերի տեղաշարժ նույն դաշտում, ապա դա ոչինչ չի փոխելու. «Դրանով Սերժ Սարգսյանը ասում է հայ ժողովրդին՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե դուք ինչ եք մտածում կառավարության և իմ գործունեության մասին։ Ես անելու եմ այն, ինչ ուզում եմ անել: Կուտակայինը Սերժ Սարգսյանն այս կամ այն ձևով փորձելու է անցկացնել, կրթական ոլորտում ոչ մի փոփոխություն չի լինելու, շարունակվելու է նույնը և մյուս բոլոր ոլորտներում»:

Նազարյանի խոսքերով՝ «քառյակը» ստեղծված իրավիճակում պետք է պահանջի արմատական փոփոխություններ՝ արդյունքում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն այսպես թե այնպես լինելու է, եթե վերջինը չհրաժարվի սահմանադրական խայտառակ փոփոխություններից։

Ըստ բանախոսի՝ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների նպատակը միայն ու միայն նախագահի իշխանության երկարաձգումն է. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը դառնալու է երկրի թիվ մեկ պաշտոնը:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, բանախոսը փաստել է. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը հենց «քառյակի» գործունեության հետևանքն էր։ Սերժ Սարգսյանը չսպասեց ապրիլի 28-ին՝ հասկանալով, որ ապրիլի 28-ին հաստատ հասունանալու է իր հրաժարականի պահանջը...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը