Իշխանությունում ոչ թե կադրային, այլ սովորականից շատ ավելի ձգվող միջին տարիքի ճգնաժամ է։
Մարդիկ կարծես թե հասել են ուզածներին (խոսքը, բնականաբար, պաշտոնի մասին է), բայց ստացվում է, որ իրականում դա բացարձակապես նման չէ տարիներով փայփայած անուրջին։
Ասենք, պատանեկության, երիտասարդության, հասունության, ծայրահեղ հասունության երազանքը եղել է այս կամ այն աթոռին հասնելը։ Հասար, և ի՞նչ։ Պարզվում է, որ նույնիսկ քո ուզած պաշտոնյային չես կարող նշանակել կամ քո ուզած մեխանիզմները չես կարող աշխատացնել։
Դա դեռ ոչինչ. ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի տնօրինման գործառույթից էլ ես զրկվելու։ Արդյունքում՝ պաշտոնի իջեցում, անքնություն, դեպրեսիա...
Աթոռը միշտ չէ, որ հարմարավետ է լինում։ Այն կարող է անդունդի եզրին հասցնել ձեզ ու տանել կործանման։
Մի խոսքով, միջին տարիքի ճգնաժամը ձեզ մոտ կտևի այնքան ժամանակ, քանի դեռ չեք տեսել ակնհայտը՝ դուք պետք եք միայն մեկ բանի համար։ Դա՞ էր ձեր երազածը։ Աչքներիդ առաջ ու բացահայտ երազանքը վերածում են երազախաբության, գոնե այդքա՛նը հասկացեք։
Երբ երազանքը վերածվում է երազախաբության

Վախթանգ Մարգարյան