Լրահոս

24.08.2009 15:33


Ալեքսանդր Իսկանդարյան. «Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա պետք է կայանա»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա պետք է կայանա»

-Իմ կարծիքով հիմա ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, այլև Թուրքիայի շուրջ ընդհանրապես տեղի են ունենում որոշ հետաքրքիր գործընթացներ,- նման կարծիք է հայտնել Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերություների վերաբերյալ խոսելիս։

Ըստ նրա՝ Թուրքիան փորձում է փոխել իր դերը տարածաշրջանում և դառնալ ավելի նշանակալի խաղացող՝ հռչակելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլու՝  հարևանների հետ ոչ մի հակամարտություն քաղաքականությունը։

-Հայաստանն այդտեղ ամենագլխավոր տեղը չի զբաղեցնում, բայց, այնուամենայնիվ, որոշակի տեղ զբաղեցնում է, այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնեցված չէ։ Իմ կարծիքով կտրուկ փոփոխություններ այդ գործընթացում չեն լինի, սակայն Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա պետք է կայանա։ Այդ գործընթացն ինձ թվում է՝ ինչ-որ կերպ զարգանալու է։ Համենայնդեպս, ես հիմք չեմ տեսնում մտածելու, որ գործընթացը կասեցված է առաջին հերթին այն պատճառով, որ ես երբեք չեմ մտածել, որ սահմանը 2 օրում է բացվելու։ Հայ-թուրքական խնդիրները տասնյակ տարիների պատմություն ունեն, և նման խնդրի համար այս գործընթացը բավական դինամիկ է զարգանում,- ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը