Լրահոս

24.08.2009 14:48


Մարկ Գրոսման. «Հայաստանն ու Ադրբեջանը իրենք պետք է լուծեն ղարաբաղյան հիմնահարցը»

Մարկ Գրոսման. «Հայաստանն ու Ադրբեջանը իրենք պետք է լուծեն ղարաբաղյան հիմնահարցը»

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Մարկ Գրոսմանը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պատասխանատուները Հայաստանն ու Ադրբեջանն են։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ճիշտ է կառուցված, ինչի արդյունքը հակամարտող երկրների նախագահների հանդիպումներն են»,-ասել է Գրոսմանը։ Նրա խոսքերով Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները պետք է ինքնուրույն մոտենան խնդրի լուծմանը, այլ ոչ թե լուծումը ակնկալեն ուրիշ երկրներից։  «ԱՄՆ-ը խրախուսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հակամարտության միակ լուծումը համարում է դիվանագիտական  ճանապարհը»,-ասել է Գրոսմանը։

Ըստ Trend.az–ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը