Ստեփանակերտում ԼՂՀ անկախության հռչակման 18–ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպում տեղի կունենա
Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա ԼՂՀ հանկախության հռչակման 18-րդ տարելիցին նվիրված ֆուտբոլային հանդիպում։ Ինչպես հաղորդում է «Новости-Армения»-ի թղթակիցը, միմյանց հետ ուժերը կչափեն Արցախի ազատագրիչ զինվորների միության և Հայաստանի զինված ուժերի թիմերը։ Ֆուտբոլային խաղից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի ժամանակ տասնյակ մրցանակների հետ կխաղարկվի նաև «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։ Հանդիպման նախաձեռնողը ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան է։