Քաղաքական

28.04.2014 19:19


Հերմինե Նաղդալյանը «օդային պաչիկներ» ուղարկեց ՀՀԿ–ականներին. վիճահարույց որոշումն ընդունվեց (տեսանյութ)

Հերմինե Նաղդալյանը «օդային պաչիկներ»  ուղարկեց ՀՀԿ–ականներին. վիճահարույց որոշումն ընդունվեց (տեսանյութ)

Քիչ առաջ քվեարկության դրվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը փոխելու ՀՀԿ–ի առաջարկը, որն արվեց հանձնաժողովի աշխատանքները ՕԵԿ–ի և ոչիշխանական քառյակի բոյկոտելուց հետո։

–Հայտարարում եմ, որ այս արտահերթ նիստով և որոշմամբ` ԱԺ նախագահի ընտրությունը վերածվում է «բալագանի», և այդ «բալագանին», ինչպես նաև այս առաջարկի քվեարկությանը Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու որևէ ցանկություն չունի,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» նույնպես հրաժարվել են մասնակցել քվեարկությանը՝ ընդգծելով, որ, այսպիսով, ՀՀԿ–ն խախտում է ԱԺ կանոնակարգ–օրենքը։

ՕԵԿ–ն արտահերթ նիստին չէր մասնակցում։

Ի վերջո, որոշման նախագիծն անցել է 68 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Այդպիսով ՀՀԿ ձայների քանակը Հաշվիչ հանձնաժողովում մեծացավ։ Հանձնաժողովի կազմը 11–ի փոխարեն այժմ բաղկացած է 13 հոգուց՝ հօգուտ ՀՀԿ–ի։

ՀՀԿ–ի այս քայլը այնքան է ոգևորել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որ նա «օդային պաչիկներ» է ուղարկել իր գործընկերներին։

ԱԺ արտահերթ նիստն ավարտվել է, ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը