ԲՀԿ–ի համար Բագրատյանի առաջադրումն անակնկալ է եղել. Ռուբեն Հակոբյանն ինքնաբացարկ հայտարարեց
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ–ից Գալուստ Սահակյանից բացի` առաջադրվել էր նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվել էր։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անկեղծացել է, որ Բագրատյանի ինքնաառաջադրումն անակնկալ է եղել իրենց համար, իսկ Ռուբեն Հակոբյանի առաջադրման մասին տեղեկացված են եղել։
Զոհրաբյանը նաև ավելացրել է, որ ԱԺ նախագահի ընտրության հետ կապված ԲՀԿ–ի դիրքորոշումը կհստակեցնեն մինչ քվեարկությունը։
–Մենք շատ լավ գիտե՛նք, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները ԱԺ նախագահի ընտրությամբ չեն լուծվում։ Գիտե՛նք, թե որտեղ են դրանք լուծվում, և ինչ պետք է արվի այդ ուղղությամբ,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա հայտնել է, որ ԱԺ նախագահի ընտրության հետ կապված` «քառյակը» չի քննարկել միասնական դիրքորոշման հարցը։
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ամփոփիչ ելույթում ինքնաբացարկ է հայտնել։
–Հանում եմ թեկնածությունս, որ այս հարցը «քառյակ»–ում որևէ տարաձայնություն չառաջացնի։ Համոզված եմ, որ կկարողանանք միասնական դիրքորոշում ձեռք բերել, որը կբերի համակարգային իշխանափոխության,–ասել է Ռ. Հակոբյանը։
Փոխարենը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ չի՛ հանում իր թեկնածությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ իր առաջադրումը ՀԱԿ խմբակցության հետ կապ չունի։

7or.am