Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հիմքում քաղաքական ենթատե՞քստ կա
Լուրեր են պտտվում, որ վերջին ժամանակներս մեծ աղմուկ հանած երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հանդեպ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Մամլո ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի ծրագիրը Մարիամ Սուխուդյանի հետ Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանադակ դպրոցում իրականցնող կամավորական խմբի անդամ Հրայր Սավզյանը, պատասխանելով «7օր»-ի՝ «Ի՞նչ քաղաքական ենթատեքստի մասին է խոսքը» հարցին, ասել է. «Մենք չենք բացառում, նույնիսկ հնարավոր ենք համարում, որ սա կողմնակի ճնշումների կամ ուշադրություն շեղելու նպատակ ունի։ Այնպես է ստացվել, որ մեր այս կամավորական խումբը նույն «Թեղուտի պաշտպանության խումբ» անունով հայտնի բնապահպանների թիմն է։ Եվ մենք չենք բացառում, որ սա կարող է ճնշում լինել մեզ վրա։ Մանավանդ այն բանից հետո, երբ Թեղուտի հանքավայրում աշխատանքները դադարեցնելու պահանջով մենք մի շարք ՀԿ-ների հետ դատարան ենք մտել»։

7or.am