Հայաստանում նոր քաղաքական իրադրության պայմաններում ստացվել է այնպես, որ երկրի առաջին դեմքն է Սերժ Սարգսյանը, երկրորդ դեմքը՝ Գալուստ Սահակյանը, իսկ երրորդ դեմքը՝ Հովիկ Աբրահամյանը: Քաղաքական այս երեք դեմքերը լավագույնս արտացոլում են Հայաստանի ծանր վիճակը: Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ երկիրը դեպի անդունդ տանող ուղին շարունակելու է Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հետ:
Վերջին քաղաքական զարգացումների արդյունքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ միայնակ է մնացել դաշտում: Նույնիսկ ՀՀԿ-ի ներսում նա կորցրել է ամբողջական վերահսկողությունը:
Սերժ Սարգսյանը ԱԺ-ի նախագահի պաշտոնը առաջարկել էր Կարեն Կարապետյանին, սակայն վերջինս հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ պաշտոնը կստանձնի միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել երկրում: Կարեն Կարապետյանի հայտարարությունը երկու բան է ցույց տալիս. առաջինը՝ նույնիսկ կուսակիցները չեն ցանկանում պատասխանատու պաշտոն զբաղեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ներքո, երկրորդը՝ Սարգսյանը հնարավորություն չի տալիս դրական որևիցե փոփոխություն կատարել: Հենց դա է պատճառը, որ այդ պաշտոնը վստահել են Գալուստ Սահակյանին:
Նոր փոփոխությունները կառավարությունում և ԱԺ-ում խոսում են այն մասին, որ դրական տեղաշարժ չի լինելու, այլ շարունակվելու է երկրի թուլացման քաղաքականությունը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ի նիստում Հովիկ Աբրահամյանին վարչապետ առաջադրելու ժամանակ հորդորել էր շարունակել նախկին քաղաքականությունը: Նախկին քաղաքականության անփոփոխ մնալը նշանակում է տնտեսության անկում, արտագաղթի մեծ տեմպեր, աղքատության աճ և նման մի շարք այլ բացասական գործընթացներ:
Ճիշտ է, ՀՀԿ-ն այսօր մեծամասնություն է կազմում օրենսդիր և գործադիր մարմիններում, սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք ավելի թույլ են, քան մեկ կամ երկու ամիս առաջ:
Գալուստ Սահակյանի գլխավորած թիմը չի կարող ուժեղ լինել: Ինչպիսին առաջնորդն է, այնպիսին էլ կլինի թիմը:
Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացել են, երբ նա ոչ իշխանական ուժերի ճնշման ներքո տուն է ուղարկել Տիգրան Սարգսյանին: Արդյունքում քաղաքական դաշտի մի կողմում Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի ոչ այնքան կուռ թիմի հետ միասին, իսկ մյուս կողմում՝ ոչ իշխանական ուժերը, քաղաքացիական հանրությունը, անհատ քաղաքական գործիչները: Վերջիններիս միավորում է այն հանգամանքը, որ նրանք դեմ են Սերժ Սարգսյանին ու նրա վարած քաղաքականությանը:
Անհրաժեշտ է, որ երկրորդ կողմը կոնսենսուս ձևավորի Սերժ Սարգսյանի հեռացման և այդ նպատակին հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Միայն այդ կոնսենսուսը կարող է փրկել Հայաստանը մոտալուտ աղետից:
Աղետից խուսափելու տարբերակը

Արմեն Գրիգորյան