Լրահոս

28.04.2014 18:05


Բաղդադում ահաբեկչության հետևանքով վեց ոստիկան է մահացել

Բաղդադում ահաբեկչության հետևանքով վեց ոստիկան է մահացել

Ոստիկանության վեց աշխատակից է զոհվել, ևս 24-ը` ստացել վնասվածքներ պայթյունի հետևանքով, որը որոտացել է Բաղդադի ընտրատեղամասերից մեկում։ Ինչպես հայտնում է իրաքյան ԱԳՆ–ի ներկայացուցիչը, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը-ահաբեկիչը։ Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը։

Իրաքում կտրուկ սրվել է իրավիճակը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք կկայանան ապրիլի 30-ին։ Բանակի, ոստիկանության և սուննի «Աս–Սախրա» աշխարհազորայիններին դեռ չի հաջողվում վերահսկել իրավիճակը։ Միայն ապրիլի ընթացքում, իրաքյան ԶԼՄ–ի փոխանցմամբ, երկրում ավելի քան 500 մարդ է զոհվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը