Կարծիք

28.04.2014 13:06


Մերի Մովսիսյան. «ՀՀԿ ղեկավարն իր հերթական սխալն արեց»

Մերի Մովսիսյան. «ՀՀԿ ղեկավարն իր հերթական սխալն արեց»

Գալուստ Սահակյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելով` ՀՀԿ ղեկավարն իր հերթական ճակատագրական սխալն արեց։ Հարցն այն է, որ ԱԺ ղեկավարն, անկախ ուժերի դասավորությունից, պետք է քիչ թե շատ ընդունելի լինի բոլոր խմբակցությունների կողմից։ Դա անհրաժեշտ է խորհրդարանական աշխատանքը քիչ թե շատ նորմալ համակարգելու համար։ Գալուստ Սահակյանին ԱԺ թեկնածու առաջադրելով` Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրա ստրատեգ լինելը միֆ է։ Ճիշտ է, խորհրդարանն այնքան էլ չի տարբերվում իր որակով ու ընդունվող օրենքների սահմանադրականությամբ ու օրինականությամբ, բայց մնում է այն հարթակը, որտեղ քննարկվում և կարծիքներ են փոխանակվում երկրում առկա կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Հիմա ԱԺ–ն կվերածվի մարտադաշտի, քանզի Գալուստը պարզապես ունակ չի լինի մի կողմից քիչ թե շատ ընդունելի դառնալ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, մյուս կողմից ստիպված կլինի ՀՀԿ խմբակցության հեգեմոնի դերը ստանձնել մշտական բացակայողներին խորհրդարան բերելու քվորում ապահովելու նպատակով։

Գործը բարդանում է նաև ՕԵԿ–ի` կոալիցիայից դուրս գալով. ճիշտ է, 6 ձայնն այնքան շատ չէ եղանակ փոխելու համար, սակայն քիչ էլ չի ՀՀԿ–ի «Ո՞վ է համաձայն, անցավ միաձայն» սկզբունքն անարգել իրագործելու համար։

Հ. Գ. Այնպիսի տպավորություն է, որ նախագահականում քաղաքական վերլուծաբաններն ու Սարգսյանի անվտանգության ապահովման անձնակազմն արձակուրդ է գնացել` թողնելով նրան «իշխանական դանակը» ձեռքին` դեպի սեփական անձն ուղղված։

Այս խորագրի վերջին նյութերը