Իսրայելի արտգործնախարար. «Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ գոյություն ունեն երկար տարիներ ձգվող հակամարտություններ»
«Օսլոյում ստորագրված համաձայնագրից 16 տարի անց Իսրայելը չհասավ խաղաղության, և իմ կարծիքով առաջիկա 16 տարիների ընթացքում ևս խաղաղություն չի լինի»,-ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը։ «Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ գոյություն ունեն երկար տարիներ ձգվող հակամարտություններ։ Օրինակ՝ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ Անգլիայի և Արգենտինայի վեճը, կամ Ջիբլարթարի ճակատագրի հետ կապված՝ նույն Անգլիայի և Իսպանիայի միջև տարաձայնությունները»,-ընդգծել է նա։ «Բնականաբար, մենք պետք է վերահսկենք Պաղեստինի տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակը՝ միաժամանակ փնտրելով ծագող խնդիրների լուծման ուղիները։ Սակայն խոսել այն մասին, թե պաղեստինյան վարչակազմի հետ առաջիկա տարիներին հնարավոր է ձեռք բերել վերջնական կարգվորման համաձայնություն՝ պարզապես իրատեսական չէ»,-ասել է Լիբերմանը։

Ըստ Gazeta.ru-ի։