Սլավյանսկում աշխարհազորայինները լրագրողներին են հավաստագրում
Դոնեցկի շրջանի Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորայինների առաջնորդները հավաստագրում են քաղաքում աշխատող բոլոր լրագրողներին։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել են աշխարհազորայինների ներկայացուցիչները:
Համաձայն հաստատված կարգի` լրագրողը պետք է ներկայանա Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայություն, որը շարունակում են վերահսկել դաշնայնացման կողմնակիցները, և փոխանցել սեփական անձնագիրն աշխարհազորայինների մամուլի ծառայությանը։ Բացի այդ, անհրաժեշտ է հավաստագիր ստացած լրագրողներից մեկի աջակցությունը. նախապատվությունը տրվում է ռուսական ԶԼՄ–ի ներկայացուցիչներին։ Աշխարհազորայինները պատճենահանում են լրագրողների անձնագրերը և լրագրողական քարտերը, իսկ հետո համացանցում ուսումնասիրում նրանց հոդվածներն ինչպես Դոնեցկի իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանից առաջ։ Միայն դրանից հետո է լրագրողին թույլատրվում աշխատել։ Թույլտվություն չտրամադրելու մի քանի դեպք արդեն գրանցվել է ԱՄՆ–ի և եվրոպական մի քանի երկրների լրագրողների նկատմամբ։