Փորձագետ. «Ադրբեջանը կօգտագործի մերձբալթյան փորձը և «օկուպացիայի» համար Հայաստանից կոնտրիբուցիա կպահանջի»
- Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջանների վերադարձն Ադրբեջանի իրավասության տակ անխուսափելի կդարձնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող մերձբալթյան մոդելի իրականացումն այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ,- ըստ եվրոպական փորձի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներն այսպես է մեկնաբանել Մերձբալթիկայի տարածաշրջանային զարգացման հարցերով փորձագետ Սերգեյ Արտյոմենկոն։
Փորձագետի կարծիքով այն պահից սկսած, երբ Հայաստանի կողմից «օկուօացված» տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքերում, և սկսվի այդ տարածքների յուրացումը, ապա յուրացման ֆինանսավորման հարցն առաջնային է լինելու։
-Քանի դեռ այդ շրջանները Հայաստանի հսկողության տակ են, Բաքվում խոսում են Եվրամիությունից ու այլ աղբյուրներից գումարների ներգրավման մասին, սակայն երբ այդ շրջանները հայտնվեն Բաքվի ձեռքում, այնտեղ միանգամից «վնասների փոխհատուցման» հարց է բարձրացվելու։ Ահա թե ինչու պատահական չէ, որ մերձբալթյան խշխանությունները շատ ակտիվ են Ադրբեջանի հետ շփումներում։ Նրանք «կիսվելու» շատ բան ունեն։

Ըստ «Regnum»-ի: