Կարծիք

27.04.2014 18:45


«Պարզաբանում Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցի տնօրենի և իմ միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»

«Պարզաբանում Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցի տնօրենի և իմ միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»

Ինչպես արդեն տեղեկացրել էի իմ աշակերտները շախմատային մրցաշարերի ժամանակ տարել են բազմաթիվ հաղթանակներ: ՀՀ-ում շախմատի մրցաշարեր էին անցկացվում, որոնք տեղի էին ունենում նաև <<Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոց>>-ում և իմ աշակերտներից Խաչիկ Հովսեփյանն այնտեղ դարձել է կրկնակի չեմպիոն, Թովմաս Խաչատրյանին նույնպես բաժին է հասել ոսկե մեդալ, Գևորգ Կարապետյանը գրավել է 2-րդ տեղը, նշում եմ ոչ ամբողջ նվաճումներս…
Մրցաշարերից մեկի ժամանակ խարդախություն էր տեղի ունեցել, որի արդյունքում աշակերտս պարտվել էր և ծնողը կատարվածը պարզելու համար մոտեցել է դպրոցի տնօրենին ճշտումներ ստանալու նպատակով: Ծնողի հետ զրույցից հետո մարզադպրոցի տնօրենը զանգահարել է ինձ ու սպառնացել: Կատարվածը պարզաբանելու համար ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարություն էի տարածել: Դրանից մի քանի օր անց փաստինֆո լրատվական ծառայության լրագրողներից մեկը պարզաբանումներ ստանալու համար զանգահարել էր ինձ, ում ես պատմել եմ եղելությունը: Նյութն ամբողջական դարձնելու համար ճշտումներ են ստացել նաև մարզադպրոցի տնօրենից, ով խեղաթյուրել է կատարվածը, որի վերաբերյալ էլ ցանկանում եմ պարզաբանումներ անել:
Տնօրենը նշում է «…համաձայնեցի մրցաշարի ավարտին վերախաղարկել այդ հանդիպումը: Բոլորի ներկայությամբ վերախաղարկում նշանակեցի, բայց երեխայի հայրը հիմա էլ եկավ և հայտարարեց, որ դեմ է պարտիան նորից անցկացնելուն՝ հավելելով, որ Նարեկ Վարազդատյանին չի ընդունում որպես մարզիչ»: Սա էլ փաստինֆո-ում տեղ գտած հոդվածը՝http://pastinfo.am/hy/node/39074
Տնօրենը վերախաղարկում չի նշանակել մինչ մրցաշարի ավարտը, ցանկացել է վերախաղարկում կազմակերպել միայն խարդախությամբ հաղթած աշակերտին արծաթե մեդալով պարգևատրելուց հետո: Պարտիան վերախաղարկելու իմաստը ընդհանրապես չկար այլևս, քանի որ պարզ չէր, թե ինչպես էր նույն Պողոսյանը այդ աշակերտի պարտվելու դեպքում արծաթե մեդալը հետ վերցնելու: Վերջինս միայն նշել է, որ խարդախություն տեղի չի ունեցել, ինչ վերաբերում է որպես մարզիչ ինձ ընդունելուն, ապա նշեմ, որ այս տեղեկատվությունը ևս չի համապատասխանում իրականությանը: Ես մինչ օրս էլ շարունակում եմ մարզել Ռոման Խաչատրյանին:
Իսկ վերջում որպես շախմատի հաջողակ մարզիչ կցանկանայի նշել, որ մրցաշարում 2-րդ կարգային նորմա լրացնելու համար ոչ մի տեղ աղջիկների համար ակցիա չի արվում և կարգ շնորհվում կես միավոր պակաս վաստակելու դեպքում, ոչ մի տեղ չի հավաքվում 3000 դրամ մուտքավճար յուրաքանչյուր աշակերտից:
Հարց է առաջանում. արդյո՞ք նույն քաղաքապետարանը տեղյակ է այս ամենին…
Խնդրում եմ այս հայտարարությունն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, քանի որ տնօրենն իրականում ինձ սպառնացել է և փաստինֆո-ին տրված տնօրենի հարցազրույցը չի համապատասխանում իրականությանը:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/narek.varazdatyan

Այս խորագրի վերջին նյութերը