Լրահոս

27.04.2014 17:10


Ստեփան Դանիելյան. «Պետք է ձևավորել հանրային օրակարգ»

Ստեփան Դանիելյան. «Պետք է ձևավորել հանրային օրակարգ»

Ինչու Հայաստանի հասարակությունը միշտ պարտվում է մի խումբ լավ կազմակերպված մարդկանց, որոնց շահերը հակասության մեջ են հանրային՝ այսինքն պետական շահերին: Որովհետև ի տարբերություն հանրությանը, այդ մարդկանց շահերը հստակ ձևակերպված են. նրանք պետք է յուրացնեն հանրային ռեսուրսները:

Մյուս կարևոր գործոնն այն է, որ այդ մարդկանց խմբերը կարողանում են կոնկրետ մեխանիզմների միջոցով միմյանց հետ պայմանավորվել, հետո մոբիլիզացվել և իրենց նպատակներին հասնելու համար իրականացնել կոնկրետ գործողություններ՝ այսինքն յուրացնել իշխանությունը:

Նույն պատճառներով՝ բայց հակառակ նշանով, Հայաստանի հանրությունը պարբերաբար պարտվել է՝ չի հստակեցրել իր նպատակը, դրա շուրջը չի մոբիլիզացվել և դրանց հասնելու համար չի իրականացրել հստակ գործողություններ:

Հետևությունը պետք է որ ակնհայտ լինի: Պետք է ձևավորել հանրային օրակարգ:
Մնացած քայլերը կբխեն այդ օրակարգից: Կարծես թե այս ամենը պարզ պետք է լինի բոլորի համար, սակայն մենք վերջին քսան տարում այս ուղղությամբ որևէ առաջընթաց չենք արձանագրել:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=nf

Այս խորագրի վերջին նյութերը