Լրահոս

24.08.2009 11:29


ՀԱԿ–ը արտահերթ հանրահավաքի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունել

Հուլիսի 2-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «ղարաբաղյան հակամար­տու­թյան կար­գա­վորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպաս­վում, որոնք, թերևս, մեզ ստիպեն ևս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու»։ Օգոստոսի 18-ին Իջևանում նա հայտարարել էր, որ իշխանությունները Ղարաբաղն արդեն հանձնել են։

-Մենք նշել ենք, որ զարգացումների դեպքում Հայ ազգային կոնգրեսը որոշում կընդունի արտահերթ հանրահավաք գումարելու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ Հայ ազգային կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել։ Չի բացառվում, որ մինչև սեպտեմբերի 18-ը նման որոշում ընդունվի, սակայն առայժմ նման որոշում չկա,- «7օր»-ի, «Եթե զարգացումներն ակնհայտ են, ինչո՞ւ արտահերթ հանրահավաք տեղի չի ունենում» հարցին, պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը