Լրահոս

26.04.2014 11:21


Բաղդադում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28–ի

Բաղդադում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28–ի

Երեկ Իրաքի մայրաքաղաքում մի շարք պայթյունների զոհ է դարձել 28 մարդ։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների նախաշեմին գրոհայինների գործողությունների հետևանքով 40 մարդ վնասվածքներ է ստացել։ Պատասխանատվությունը կատարվածի համար իր վրա է վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը»։

Մինչ խորհրդարանական ընտրությունները, որից հետո պարզ կդառնա՝ ով կղեկավարի երկիրը, մեկ շաբաթից էլ քիչ է մնում։ Բանակի, ոստիկանության և սուննի «Աս–Սախրա» աշխարհազորայինների համատեղ ուժերով ամբողջապես հնարավոր չէ վերահսկել իրավիճակն անվտանգության ոլորտում։ Դա է պատճառը, որ ապրիլի 30-ն ուժայինների համար իսկական փորձություն կդառնա. ահաբեկիչների տարբեր խմբավորումների կողմից երկրում գրեթե ամեն օր ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում։ Խորհրդարանում 328 տեղի համար պայքարում է 9040 թեկնածու։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը