Լրահոս

24.08.2009 10:28


Էլնուր Ասլանաով. «Ադրբեջանը ղարաբաղյան հիմնահարցը քննարկելու է միայն Հայաստանի հետ»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանաովը անդրադարձել է հայկական կողմի այն հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակացային գործընթացին։ «Հակամարտության երրորդ կողմ գոյություն չունի։ Կա Հայաստան, որը «գրավել» է Ադրբեջանի տարածքները, և կա Ադրբեջան, որի տարածքները «գրավել» է Հայաստանը»,-ասել է Ասլանովը։ Նրա խոսքերով, միայն այս երկու հակամարտող կողմերը կարող են բանակցային սեղանի շուրջ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։

Ըստ Bakililar.AZ-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը