Լրահոս

26.04.2014 10:53


«Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին»

«Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն ասաց, որ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը սպառնում է իր կնոջը: Այս պատմությունից, ըստ Խաչատուրի, շահեց երեք հոգի` Պարույր Հայրիկյանին պետք էր փողը, Սերժ Սարգսյանին` իբր թե իր երկրում արդարություն կա, իսկ Մնացական Մարուքյանն էլ մեդալ ստացավ գործը բացահայտելու համար:

Խաչատուրի պատմելով՝ կատարվածից հետո, երբ իրենց ձերբակալել եւ տարել են Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն իրենց 2 ժամ համոզել է, որ գրեն իր ուզածը. «Ասում էր՝ եթե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը բերի գումարները տա, բոլորիդ բաց կթողնենք: Այս պատմությունը մի բանի համար սարքվեց: Վարդան Սեդրակյանը պարտք է Սերժ Սարգսյանին, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամ Ալիկ Աբրահամյանին: Մեզ Մարուքյանը զոռով գրել էր տալիս, թե ինչ ասեմ, Սեդրակյանի դեմ պիտի գրեք, նրա անունը պիտի տաք, եթե չգրեք, ձեր կանանց կդատենք: Իմ կնոջն էլ, Սամվելի կնոջն էլ ձերբակալել էին: Ես նրանց ասեցի՝ թողեք կանանց, ու մենք կպայմանավորվենք: Այս մասին դատարանում ասեցի, բայց հաշվի չառան: Եթե հաշվի առնեին, կծիկը կբացվեր: Մարուքյանը պահանջում էր միայն Սերժ Սարգսյանի գումարը, որը, կրկնում եմ, Սեդրակյանն էր պարտք, ուրիշ հարց չկար այստեղ: Հարյուր տոկոս սրա համար սարքվեց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը