ԱՄՆ պետքարտուղարությունը խոստացել է չխոչընդոտել «Russia Today»-ի աշխատանքներին
ԱՄՆ պետքարտուղարությունը խոստացել է չխոչընդոտել «Russia Today»-ի աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Փսակիին։ Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել էր RT-ին՝ հայտարարելով, որ «հեռուստաալիքը զբաղվում է ուկրաինական իրադարձություններին առնչվող նախագահ Պուտինի անուրջների տարածմամբ»։
Այս հայտարարությանն արձագանքել էր RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ նշելով, որ հեռուստաալիքը ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջելու է ներողություն խնդրել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս Քերիի հայտարարությունը համարել էր անընդունելի։